National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.01.2012
Հանդիպումներ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ խմբակցություններում
1 / 5

Հունվարի 31-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների հարցերով ԺՀՄԻԳ խորհրդական Ռաուլ Մուրեշանի հետ: Առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց առաջ հյուրերին հետաքրքրում էին օրենսդրության վերաբերյալ որոշ հարցադրումներ:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը արժանացած Ընտրական օրենսգրքին` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ հանրությանը հուզող բազմաթիվ խնդրահարույց հարցեր օրենսգրքի լրամշակմամբ լուծում են ստացել: Նրա գնահատմամբ` օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ կանխարգելիչ մեխանիզմներ: Օրենսգրքով ԿԸՀ-ի համար նախատեսվել է դիմում-բողոքների վերաբերյալ վարչական որոշումներ կայացնելու ընթացակարգ, ինչի բացակայությունից նախկինում իրենց դժգոհությունն էին հայտնել տեղական եւ միջազգային դիտորդները: Ընտրական օրենսգրքում կատարված մեկ այլ կարեւոր փոփոխությամբ Հեռուստաընկերության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մեթոդներ պետք է մշակի` ընտրարշավի լուսաբանումը մոնիթորինգի ենթարկելու համար:

Դավիթ Հարությունյանը խոսեց նաեւ մեծամասնական ընտրակարգը վերացնելու ընդդիմության առաջարկից: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում իր գլխավորած հանձնաժողովը կանդրադառնա այս հարցի առնչությամբ խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ առաջարկին: Պարոն Հարությունյանը, անդրադառնալով դիտորդական առաքելությունների դերին եւ նշանակությանը, կարեւորեց դիտորդների պատրաստվածությունը` նշելով, որ հատկապես կարճաժամկետ դիտորդները հաճախ տեղյակ չեն լինում տվյալ երկրի օրենսդրությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 
  
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների հարցերով ԺՀՄԻԳ խորհրդական Ռաուլ Մուրեշանի հետ հանդիպեց նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հյուրերը տեղեկացրին, որ իրենց հանդիպման նպատակն է գնահատել նախընտրական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, ծանոթանալ ԿԸՀ-ի եւ կուսակցությունների նախապատրաստական աշխատանքներին, իմանալ քաղաքական ուժերի կարծիքը դիտորդական առաքելությամբ ընտրություններին իրենց մասնակցության անհրաժեշտության մասին, ինչ կարծիք ունեն  Ընտրական օրենսգրքի  վերաբերյալ, ինչպես են կուսակցությունները պատրաստվում օգտագործել լրատվամիջոցների ընձեռած հնարավորությունները եւ որն է լինելու նրանց ռազմավարությունն ու ուղերձը ժողովրդին:

Պարոն Սահակյանի գնահատմամբ` ինչպես մյուս քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ իրենք մշակում են իրենց ռազմավարությունը: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, մոտ մեկ տարի այն լուրջ քննարկման փուլ է անցել, ստացել տեղացի եւ միջազգային փորձագետների դրական գնահատականը: Ներկայում մի շարք կուսակցություններ առաջարկում են ընտրակարգի մեջ փոփոխություններ կատարել, բայց իրենց կարծիքով ընտրությունների հաջողությունը կախված չի կարող լինել մեծամասնական ու համամասնական տեղերի թվաքանակի փոփոխությունից: Եթե անկախ Հայաստանի խորհրդարանում սկզբնական շրջանում մեծամասնական ընտրակարգ էր, հետագայում աստիճանաբար գերակայեցին համամասնական տեղերը:  Ներկայում գործող 41  մեծամասնականով ընտրակարգի պահպանումը պատգամավորներին եւ հանրությանը ավելի սերտ համագործակցության հնարավորություն է տալիս:

Պարոն Սահակյանը նախընտրական փուլում կարեւորեց քաղաքական ուժերի համագործակցությունն ու միմյանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը: Նրա տեղեկացմամբ` իրենց կուսակցությունը ոչ թե պատրաստվում է բանավեճի մեջ մտնել քաղաքական այլ ուժերի հետ, այլ  նախընտրում է ժողովրդին  հաշվետվություն  տալ իր կատարած աշխատանքի մասին: Դրանք կվերաբերեն խորհրդարանական նախորդ ընտրությունից մինչ այժմ տնտեսական ոլորտում կուսակցության կատարած աշխատանքին, քաղաքական գնահատականներ կլինեն եւ կընդգրկեն կուսակցության  շարունակական ծրագիրը:  Նախընտրելի է, որ քաղաքական ուժերը համաձայնության գան կուսակցական վերահսկողության հարցում, ինչի հնարավորությունը տալիս է Ընտրական օրենսգիրքը: ՀՀԿ-ն շահագրգիռ է, որ ընտրություններից հետո հանրությունը զերծ մնա ոչ ճիշտ մեկնաբանություններից, այդ առումով` որքան շատ լինեն միջազգային դիտորդները, այնքան մեկնաբանությունները կլինեն ավելի օբյեկտիվ: ՀՀԿ-ի համար, ըստ Գալուստ Սահակյանի, շատ կարեւոր է, որ ընտրությունները համոզիչ լինեն եւ Հայաստանի քաղաքացիների, եւ միջազգային դիտորդների համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող այլ հարցեր եւս: 
  
Նույն օրը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտը եւ ընտրությունների հարցերով ԺՀՄԻԳ խորհրդական Ռաուլ Մուրեշանը հանդիպեցին ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանի եւ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Նշվեց, որ այցի նպատակն է խորհրդարանական ընտրություններից առաջ ծանոթանալ Հայաստանի նախընտրական իրավիճակին` հանդիպելով կուսակցությունների, ԿԸՀ-ի ներկայացուցիչների, պետական մարմինների, ԶԼՄ-ների հետ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին հետաքրքրում էր, թե արդյոք խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների անհրաժեշտություն կա եւ ինչպիսին է ՀՅԴ խմաբկցության տեսակետը նոր ընտրական օրենսգրքի եւ նախընտրական արշավի վերաբերյալ:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը, կարեւորելով միջազգային դիտորդների դերը, նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար դիտորդները նախընտրելի է, որ մեկ շաբաթ առաջ լինեն Հայաստանում եւ մեկ ամբողջ օր անցկացնեն ընտրական տեղամասում: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ յուրաքանչյուր տեղամասում պետք է լինի միջազգային դիտորդ, որը կհամագործակցի տեղական դիտորդական կազմակերպությունների հետ:

Ներկայացնելով նոր Ընտրական օրնսգրքի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը` Արծվիկ Մինասյանը նշեց, որ ժողովրդավարական, ազատ ընտրությունների համար անհրաժեշտ է երկու նախապայման` լավ օրենսգիրք եւ քաղաքական կամք: Ըստ պարոն Մինասյանի` լավ օրենսգիրք ունենալու համար խմբակցությունը փորձել է «Ժառանգություն» խմբակցության հետ համատեղ առաջարկներ ներկայացնել, որոնց մեծ մասը չի ընդունվել:

Անդրադառնալով նախընտրական արշավին` Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը հիմնական քարոզչությունը կառուցում է երեք ուղղություններով` ազգային պետական մակարդակով մոտեցումներ, ժողովրդավարական համակարգերի բարեփոխումների  վերաբերյալ պատկերացումներ եւ սոցիալ-տնտեսական քաղաքականություն:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց համար հիմնական խնդիրն է լինելու տեր կանգնել սեփական քվեներին:

Հանդիպման ավարտին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանի պարտավորությունն է լավ ընտրություններ ունենալ: 
  
Նույն օրը ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին հանդիպեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Անահիտ Բախշյանը:

Տիկին Նիկոլա Շմիդտը տեղեկացրեց, որ   նպատակ ունեն տարբեր հանդիպումների միջոցով առաջիկա   խորհրդարանական ընտրություններից առաջ ուսումնասիրելու նախընտրական իրավիճակը, պարզել  դիտորդական առաքելության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ տեղեկանալ փոփոխված  ՀՀ Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների վերաբերյալ կուսակցությունների տեսակետներին:

Հյուրերին  հետաքրքրում էին ընտրական գործընթացներին վերաբերող մի խումբ հարցեր:  Նրանց խնդրանքով խմբակցության անդամները ներկայացրին իրենց տեսակետները ընտրական հանձնաժողովների կազմավորման վերաբերյալ, անդրադարձան    նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպող խնդիրներին եւ կարեւորեցին  դիտորդների ներկայությունը ընտրատարածքներում ընտրության ողջ օրվա ընթացքում: Ընդդիմադիր խմբակցության անդամները նախընտրական քարոզարշավի ընթացքում  անհրաժեշտ համարեցին նաեւ հեռուստաբանավեճերի անցկացումը եւ ընդհանրապես` նախընտրական շրջանի  արդար լուսաբանումը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները տեղեկացրին, որ իրենց կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին  մասնակցելու է եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրակարգերով, սակայն կարծում են, որ մեծամասնական ընտրակարգն  անհրաժեշտ է վերացնել եւ անցում կատարել բացառապես համամասնական ընտրակարգի:

Տիկին Նիկոլա Շմիդտը նշեց, որ իրենք այս հարցով չեն կարող դիրքորոշում արտահայտել, քանի որ դա իրենց իրավասությունից դուրս է, սակայն կարծում են, որ անթերի ընտրակարգ  գոյություն չունի: 
  
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին  առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու մասնավորապես դրանց նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներ Նիկոլա Շմիդտը եւ Ռաուլ Մուրեշան հետաքրքրված էին  Ընտրական նոր օրենսգրքի` ընտրական հանձնաժողովների կազմավորման, թեկնածուների գրանցման, լրատվամիջոցների լուսաբանման վերաբերյալ կուսակցության տեսակետներով: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, որպես ընտրական օրենսգրքի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի անդամ, մանրամասներ հաղորդեց կատարված փոփոխությունների մասին` նշելով, որ իրենց սկզբունքային բոլոր առաջարկություններն ընդունվել են, եւ որ նոր օրենսգիրքը ստեղծել է բոլոր հնարավորությունները ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Պատգամավորն առանձնացրեց հատկապես վերահսկողական լայն գործառույթները:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում ձեռք է բերվել պայմանավորվածություն` դիտորդական առաքելությունը ձեւավորելիս վեհաժողովին փոխանցել հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի մտահոգությունները  ընտրությունների ու հնարավոր խախտումների վերաբերյալ: Պատգամավորը միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար կարեւոր նախապայման համարեց միջազգային կառույցների երկարաժամկետ դիտորդական առաքելության   ներկայությունը:

Հանդիպման ընթացում խոսվեց նաեւ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի  մասին: Խմբակցության պատգամավորների բնորոշմամբ` խորհրդարանական լսումները լավ հարթակ կլինեն հնչեղություն ստացած հարցը քննարկելու համար: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` համամասնական կամ մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ ժողովրդի ձայնը լսելու  հնարավորություն է ընձեռում նաեւ երկու տարի առաջ ընդունված օրենքը հանրաքվեի մասին:

Խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները կատարելիս «Բարգավաճ Հայաստանն» առաջնորդվել է երկու հանգամանքով` կոալիցիային անդամակցությամբ եւ սեփական առաջարկություններով:

Պարոն Սաֆարյանը փոխանցեց «Բարգավաճ Հայաստանի»` ԵԱՀԿ-ի հետ համագործակցության պատրաստակամությունը` միաժամանակ ողջունելով այս կառույցի դիտորդական առաքելությունը խորհրդարանական ընտրություններում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:
 


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am